Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

ՀՀ ԱՆ. Բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորին և Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին:

Քննարկվել է հնարավորությունը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն:

Նախարարը կարևորել է ծրագիրը` հատկապես բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու տեսանկյունից:

«Մեր լիազորությունների շրջանակներում կաջակցենք ծրագրի իրականացմանը»,-ասել է Թորոսյանը:

Մարլիզ Ֆլորին հայտնել է, որ ծրագրի ներդրման ֆինանսավորումը հոգում է Շվեյցարիայի կառավարությունը և «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամը, սակայն Հայաստանի կառավարությունից ակնկալվում է ճանաչում և աջակցություն` ծրագրի իրականացման համար:

Պիլոտային ծրագիրը կապահովի բուժքույրերի հմտությունների շարունակական զարգացումը, արդիական մոտեցումների, գիտելիքների, նորարությունների ներդրումն ու կիրառումը, առողջապահության տարբեր ոլորտներում նեղ մասնագիտացումները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հմտությունների զարգացումը: 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ